• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի մասնակցությունը Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոնի բացմանը

07 փետրվարի, 2025
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի մասնակցությունը Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոնի բացմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 7-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոնի բացմանը, որին Հայաստանն այս տարի ևս ներկայացված է առանձին տաղավարով:

Մինչև փետրվարի 23-ն անցկացվող այս տարվա փառատոնի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հնդկաստանի մշակույթի նախարար Գաջենդրա Սինգհ Շեկավաթն ու Հարյանայի նահանգապետ Նայաբ Սինգհ Սայնին:

Հնդկաստանի Հարյանա նահանգի Ֆարիդաբադ քաղաքին հարող տարածքում անցկացվող ամենամյա այս միջոցառմանը վերջին մի քանի տարիներին ավանդաբար մասնակցություն են ցուցաբերում Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Արար» ծրագրում ընդգրկված ասեղնագործության և գորգագործության վարպետներ, ովքեր ներկայացնում են հայկական գործվածքը՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ: Հայաստանի տաղավարում իրականացվում են նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:

Միջմշակութային և ժողովրդական ստեղծագործության փոխճանաչելիության բարձրացմանը միտված «Արևի լիճ» կոչվող փառատոնին ցուցադրություններով մասնակցում են ինչպես Հնդկաստանի տարբեր նահանգներ, այնպես էլ՝ հինգ տասնյակից ավել երկրներ:

Փակման արարողությանը Հաաստանն առաջին անգամ արժանացել է «Լավագույն օտարերկրյա տաղավար» 2-րդ մրցանակի, որը «Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետ՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանին է շնորհվել Հնդկաստանի բնակարանային և քաղաքային հարցերի նախարար Մանոհար Լալ Խաթթարի կողմից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: